Մեր մասին

Հայաստանում գրասենյակային կահույքի արտադրող և ներկրող «MegaOffice» կազմակերպությունը Հայաստանում առաջատար դիրքեր է զբաղեցնում: Այն զբաղվում է կահույքի մեծածախ և մանրածախ առևտրով: Կազմակերպությունն առաջարկում է համաշխարհային չափանիշներին համապատասխան գրասենյակային կահույք՝ ինչպես եվրոպական և ասիական արտադրողների կողմից, այնպես էլ՝ սեփական արտադրության:

«MegaOffice» կազմակերպության արտադրամասում հմուտ և փորձառու վարպետների ձեռքով պատրաստվող կահույքի տեսականին՝ իր բարձր որակով, հարմարավետությամբ, բազմազան և մշտապես թարմեցվող տեսականիով որևէ բանով չի զիջում եվրոպական և ասիական չափանիշներին:

Կահույքի սրահի հիմնական տեսականին է:

  • Icon Գրասենյակային աթոռներ
  • Icon Գրասենյակային բազմոցներ
  • Icon Գրասեղաններ
  • Icon Գրապահարաններ
  • Icon Խորհրդակցության սրահների սեղաններ
  • Icon Համակարգչային սեղաններ
  • Icon Սպասասրահների աթոռներ
  • Icon Բառի աթոռներ

«MegaOffice» կազմակերպությունը հիմնվել է 1996 թվականին: Թիմային աշխատանքի ու որակյալ տեսականու շնորհիվ «MegaOffice»-ն իր ուրույն տեղն է զբաղեցնում այս ոլորտի այլ կազմակերպությունների շարքում: 2017 թվականի հունվարից կազմակերպությունը նախկին «Kar interior»-ից վերանվանվել է

«MegaOffice»՝ շարունակելով հավատարիմ մնալ որդեգրած սկզբունքներին:

Ձեր գրասենյակի կահավորման համար մենք առաջարկում ենք բազմազան լուծումներ և տարբերակներ՝ սովորական աշխատանքային օրը դարձնելով հարմարավետ և ցանկալի: «MegaOffice» կազմակերպության աշխատաոճի հիմքում ընկած է տնտեսական առաջընթացը, որի կարևոր մաս է կազմում ծառայությունների և ապրաքների բարձր որակը, ինչպես նաև՝ մատչելի գները: Մեր երաշխիքը մեր հաճախորդի վստահությունն է՝ մեր և մեր կատարած աշխատանքի հանդեպ, որը ձեռք ենք բերել երկար տարիների անձնուրաց աշխատանքի ընթացքում: